Արտոնյալ պայմաններով ՀՀ ներկրվող էլեկտրամոբիլների քվոտան պահպանվել է, փոխվել է դրա բաշխման սկզբունքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

photo_2025-01-08_09-33-48

Նախորդ տարվա օրինակով, 2025 թվականին արտոնյալ պայմաններով Հայաստան կներկրվի 8 հազար էլեկտրամոբիլ: Միայն թե, նշված քվոտայի բաշխումն իրականացվելու է նոր սկզբունքով, որի մանրամասները «Արմենպրես»-ին ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության առևտրի և ինտեգրացիայի վարչության պետ Էմմա Մովսիսյանը: 

Նա նշեց, որ էլեկտրական շարժիչներով ավտոմեքենաների պարագայում ներկրման սակագնային արտոնությունը գործում է արդեն մի քանի տարի, սակայն Եվրասիական տնտեսական միության համապատասխան իրավական ակտերի համաձայն՝ այդ կարգով Հայաստան ներմուծվող մեքենաների քանակը չի կարող գերազանցել 8 հազարը: Քվոտան, ի դեպ, այսպիսին է եղել նաև 2024 թվականին: Դա նշանակում է, որ այս տարվա ընթացքում Հայաստան ներկրած առաջին 8 հազար էլեկտրական ավտոմեքենաների տերերը չեն վճարի ներկրման համար սահմանված մաքսատուրք և ավելացված արժեքի հարկ: 

2025 թվականին վերանայվել է 8 հազար էլեկտրամոբիլների ներկրման քվոտայի բաշխման կարգը: Մովսիսյանը նշեց, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերն այս տարի արտոնյալ պայմաններով կարող են ներկրել ընդհանուր առմամբ 5 հազար, իսկ դիլերական, դիստրիբյուտորական պայմանագրեր ունեցող տնտեսվարող սուբյեկտները՝ 3 հազար այդպիսի ավտոմեքենա: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ