ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News
Դիմակավորված ցուցարարը հունվարի 7–ի գիշերը Մեխիկոյի մոմե արձանների թանգարանում կարմիր ներկ է լցրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մոմե արձանի վրա և կոտրել այն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Jerusalem Post–ը:
Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ ցուցարարը արձանը պատել է կարմիր ներկով, ապա հարվածներ հասցրել մուրճով: Արձանի ներքևում տեսանելի է Պաղեստինի դրոշը:
--00—ՅՄ