Ազատ արձակված իրավապաշտպանը ուշագրավ մանրամասներ է հայտնել ձերբակալությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

սս

Բերման ենթարկվելուց հետո ազատ արձակված իրավապաշտպան Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնել ձերբակալությունների մասին․

«Մի հետաքրքիր բացահայտում անեմ․

մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության ՔՐԵԱԿԱՆ ԵՆԹԱՄՇԱԿՈՒՅԹԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ բաժինը․․․»։

Հիշեցնենք՝  ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը 24News-ին հայտնել էր՝ 2 անձի ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են Քրեական ոստիկանություն: ՆԳՆ խոսնակը, սակայն, հայտնել է, որ Արսեն Բաբայանը չի ձերբակալվել։ 

Հիշեցնենք՝ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Քրեական ոստիկանությունը Հրազդանի կիրճում ձերբակալել է իրեն և իր ընկերներին։

Ավելի ուշ փաստաբանը սոցցանցի իր էջում տեղեկացրեց, որ ոստիկանությունից դուրս է եկել․ «Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,- գրել է նա:

--00—ՍՊ