ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News
Արթուր Սերոբյանն «Արարատ-Արմենիայից» տեղափոխվել է «Շերիֆ»։
Կողմերը անցել են բոլոր անհրաժեշտ գործընթացները և ստորագրել աշխատանքային պայմանագիրը, հայտնում է մոլդովական ակումբի պաշտոնական կայքը։
Սա Հայաստանի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստի կարիերայի երկրորդ արտասահմանյան ակումբն է պորտուգալական «Կասա Պիայից» հետո։
Սերոբյանն իր նորամուտը Հայաստանի ընտրանու կազմում նշել է 19 տարեկանում՝ մրցելով Մոնտենեգրոյի ընտրանու դեմ։ Հավաքականի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 18 հանդիպման, որոնցում կատարել է 1 գոլային փոխանցում։
Armsport
--00—ՍՊ