Հայկական պետականության ամոթալի էջն էր, երբ Հայոց բանակը նայում էր՝ ինչպես են Արցախից հայերին վտարում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

dd
«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանը գրում է․

«Երբ թուրք-ադրբեջանական տանդեմը հարձակվեց Արցախի վրա՝ ոչ ոք օգնության ձեռք չմեկնեց հայերին։ Երբ հարյուր քսան հազար մարդ ամիսներով շրջափակման մեջ, սովի էին մատնված ու հետո հրանոթների կրակի տակ բռնագաղթվեցին իրենց հայրենիքից՝ ոչ ոք չօգնեց նրանց։
Ռուս զինվորները աչքերը փակել և իրենց թաքստոցներից դուրս չէին գալիս, իսկ արևմտյան երկները Նիկոլին տարել ու Արցախն ուրանալու հայտարարությունն էին տալիս ստորագրել՝ լեգիտիմացնելով Ադրբեջանի ցեղասպան գործողությունները։
 
Թերևս հայկական պետականության ամենաթշվառ և ամոթալի էջը նա էր, երբ Հայոց բանակը հեռադիտակով նայում էր, թե ինչպես են Արցախից հայերին վտարում։
 
Սա է ճշմարտությունը, որը շատերին դուր չի գալիս, սակայն այն պետք է ասվի, որպեսզի մենք, որպես ազգ և պետություն ճիշտ հետևություններ անենք։ Որքան էլ ցավալի լինի իրականությունը, այն պետք է ընդունել այնպես, ինչպես կա, սակայն անկախ նրանից, թե որքան ծանր և դաժան կլինի այն՝ անհրաժեշտ է ոտքի կանգնել, մեջքը ուղղել և շարժվել առաջ։
 
Կյանքը պայքար է, քանի ապրում ես, պետք է պայքարես, և եթե ուզում ես ապրել, ուրեմն պետք է պայքարես»։

 --00—ՍՊ