ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ «Օրեշնիկ» համակարգը Բելառուսում կտեղակայվի Սմոլենսկին մոտ։
«Մենք «Օրեշնիկ» կունենանք բառացիորեն ցանկացած օր: Պուտինի հետ պայմանավորվել ենք, որ հաջորդ համակարգը Բելառուսին կհասցվի ավելի շուտ»,- լրագրողներին ասել է նա:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ «Օրեշնիկը» Բելառուսին կմատակարարվի 2025 թվականի երկրորդ կեսին։
--00—ՅՄ