ԵՄ-ում իրենց մարդուն ուզում են նշանակել կառավարությունում, որ «ոտքի տեղ անեն» ու օրակարգ թելադրեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News 

ԵՄ-ին անդամակցելու թեման խայծ է, որպեսզի Ադրբեջանի օրակարգով Սահմանադրությունը փոխելու համար քվորում ստանան։ ԵՄ-ը մտնելու հարցը փայլուն թուղթ է՝ մարդկանց գրավելու համար։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։


Բանախոսի համոզմամբ, ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու օրակարգը կեղծ է, բայց սրանով ԵՄ-ն Հայաստանում «ոտքի տեղ» է ուզում անել, ուզում են կառավարությունում իրենց պաշտոնյան լինի, որպեսզի իրենց օրակարգն այստեղ առաջ տանեն։


Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Հակոբյանը նշեց, որ հասունացել է պահը, որպեսզի հարաբերությունները կարգավորվեն, ինչի մասին խոսվում է վաղուց․ «Արևմուտքից պահանջում են հստակություն մտցնել Թուրքիայի հետ հարաբերություններում, դրա համար էլ Փաշինյանը բացել է Հայոց ցեղասպանության հարցը, այս թեման զարգացվելու է, հնարավոր է՝ հանրաքվեի դրվի»։


Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:

 

--00—ԱՊ