ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Պետք է վերջ դնեն մարդկանց թալանելուն, նրանց պայմանները վատթարացնելուն, մարդիկ ասում են, որ այս թանկացումները անտանելի են, և որ այլևս ի վիճակի չեն դրանց հետևից հասնելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Իհարկե, լինում են մարդիկ, որոնք իբր թե գոհ են, բայց պարզվում է, որ քաղաքապետարանի աշխատող է կամ ՔՊ անդամ է։ Ո՞նց կարող է 30-40 հազար դրամ ստացող թոշակառուն համաձայն լինել սրա հետ»,- ասաց նա։
Դանիելյանը նշեց, որ ընկել են ժողովրդի հետևից․ «Հիմա «քյաբաբ առ քյաբաբ», «կոպեկ առ կոպեկ» ընկել են ժողովրդի ջանին, մարդիկ խաբված են»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ