Լոնդոնը կոչ է արել հակառուսական պատժամիջոցների շրջանակում մեծացնել Հայաստանի հաճախորդների ստուգումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News 

GG
Լոնդոնը կոչ է արել հակառուսական պատժամիջոցների շրջանակում մեծացնել Հայաստանի հաճախորդների ստուգումը։ 

 Մեծ Բրիտանիայի կառավարությունը կոչ է անում բրիտանացի գործարարներին և այն ընկերություններին, որոնք արտահանման գործողություններ են իրականացնում Ռուսաստանի հետ սերտ առևտրատնտեսական կապեր ունեցող երկրների հետ, հատուկ զգուշություն ցուցաբերել՝ խուսափելու համար ՌԴ-ի դեմ պատժամիջոցների շրջանցմանն աջակցող բիզնես կառույցների ցանկում հայտնվելուց: 

Այս հանձնարարականը վերաբերում է 14 երկրների, որոնց թվում են Հայաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Թաիլանդը, Մոնղոլիան և այլն։ Նշվում է, թե Լոնդոնի ներկայացրած ցուցակում ներառվել են բրիտանական ընկերությունների ապրանքները, որոնք հաճախ Ռուսաստան են մատակարարվում երրորդ երկրների միջոցով և աջակցում են ռուս զինվորականներին և արդյունաբերական ձեռնարկություններ։ 

--00—ՍՊ