Հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքում․ այրվել է ավտոտնակից դեպի տան խոհանոց տանող միջանցքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

0-02-05-ce0747d04d310dc7603dde0d4731b560b92d8fa48c99a7861ff09a5f4320abd1_72c8589a70b82fc0

Փետրվարի 7-ին, ժամը 01:17-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի վերջնամասում գտնվող տանն այրվում է գազի կաթսա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խրիմյան Հայրիկի փողոցի 6-րդ շարքի տներից մեկի և ավտոտնակի ընդհանուր տանիքում և ավտոտնակում (ընդհանուր 160 քմ): 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:29-ին, մարվել՝ 03:15-ին: Մասամբ այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 80 քմ), ավտոտնակում 4 խմ կուտակած վառելափայտ, ավտոտնակից դեպի տան խոհանոց տանող միջանցքը (մոտ 4 քմ) և փայտե դարակաշարեր:

--00—ՅՄ