Լիբանանի նախագահը հաստատել է 24 նախարարներից կազմված նոր կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

.
.

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հաստատել է հանրապետության նոր կառավարության կազմը՝ վարչապետ Նաֆավ Սալամի գլխավորությամբ։ Այս մասին ասված է նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։  Կառավարության կաբինետը, որը պետք է Լիբանանը դուրս բերի տնտեսական սուր ճգնաժամից և հաղթահարի Իսրայելի գործողությունների կործանարար հետևանքները, ներառում է 24 նախարարներ, որոնք հավասարապես ներկայացնում են երկրի քրիստոնյա և մահմեդական համայնքները։

Հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթիի կառավարությունը արձակելու մասին։


--00--ԱՀ