ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Իրանի ժողովուրդն ու ղեկավարությունն աջակցել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Այդ մասին Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Նա նշել է, թե համատեղ ջանքերով կարելի է ընդլայնել Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցքը։ Իրանի խորհրդարանի նախագահը հայտնել է, որ Իրանը հանձնառու է երկաթուղային, ճանապարհային և էներգետիկ տարանցման ոլորտներում համագործակցության ամրապնդմանը․
«Մենք պետք է արագացնենք երկաթուղային և ճանապարհային համատեղ նախագծերի իրականացումը»,- ասել է նա։
--00—ՍՊ