ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News
Մոսկվայի «Времена года» առևտրի կենտրոնում տաք ջրի խողովակի պայթելու հետևանքով 4 զոհ կա։
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին։
«Առևտրի կենտրոնում հայտնաբերվել են զոհվածների մարմինները, զոհվել է 4 մարդ»,- ասել են գործակալությանը։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ևս հաստատել է այս տեղեկությունը։
Ընդհանուր առմամբ 9 տուժած կա։ Նրանց թիվը կարող է ավելանալ, բուժաշխատողները շարունակում են օգնություն ցուցաբերել։
--00—ԶՀ