ՀՀ-ն չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

ՍՍ

Հայաստանը չի ներգրավվի Իրանի Հանրապետության դեմ գործողությունների մեջ։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ Իրանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում․

«Մենք զգայուն ենք միմյանց պետական շահերի նկատմամբ։ Իրանի  կայունությունը չափազանց կարևոր է մեզ համար։

Իրանի զարգացումը չափազանց կարևոր է մեզ համար և Իրանի անվտանգությունը չափազանց կարևոր է մեզ համար, և ես նույնիսկ չեմ կարծում, թե անհրաժեշտություն կա ասելու, թե ինչու, որովհետև դա այնքան ակնհայտ է»,- նշել է նա։


--00—ՍՊ