ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ փորձ է արվելու «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Մ․Ն․-ին փոխանցել թմրանյութ։
Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ քրեակատարողական ծառայողները զննության են ենթարկել քաղաքացի Ա․Ո․-ի կողմից կալանավորված անձ Մ․Ն․-ի անվամբ բերված հանձնուքը, որում առկա աղցանի մեջ նկատել են թմրանյութի նմանվող հեղուկ։ Քաղաքացի Ա․Ո․-ն ձերբակալվել է «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում քաղաքացիներին պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները։
--00—ՅՄ