ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
ԵԱՏՄ շրջանակում տեղի է ունեցել «Խելացի տրանսպորտային համակարգեր և թվային տնտեսության ենթակառուցվածքներ» միջազգային գիտագործնական կոնֆերանսը:
Միջոցառման գլխավոր թեմաներն էին տրանսպորտային-լոգիստիկ համալիրի թվայնացումը, ինչպես նաև խելացի տրանսպորտային համակարգերի ներդրումը միջազգային առևտրի զարգացման գործում:
Համաժողովի աշխատանքներին մասնակցել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամ Արզբեկ Կոժոշևը, որը պատմել է ԵԱՏՄ շրջանակներում խելացի տրանսպորտային համակարգերի փոխգործակցության կատարելագործման հայեցակարգի մասին: Հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։
--00—ՍՊ