Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Screenshot_2

Մարտի 6-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլիի միջև։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների և ռազմավարական գործընկերության զարգացման ներկա վիճակը և հեռանկարները։

Ընդգծվել է, որ երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսությունը, ինտենսիվ այցելությունները, քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմը, որը նպաստում է հարաբերությունների հետագա ամրապնդմանը։

Նշվել է այս տարի նման քաղաքական շփումների հետագա ընդլայնման կարևորությունը։

Նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։

--00—ՅՄ