ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Վաշինգտոնում Թրամփի հետ կոնֆլիկտից հետո, երբ Զելենսկին մեկնեց Մեծ Բրիտանիա, ասացին՝ քո դիրքորոշումն ընդունում ենք, ինչով կարողանանք, կօգնենք, բայց պետք է պայմանավորվես Թրամփի հետ և ընդունես նրա «կրոնը»։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Քաղաքագետի խոսքով, Զելենսկին դուրսգրված ֆիգուր է, մետաղների համաձայնագիրը կստորագրվի, նա կհեռանա։ Երկկողմանի, ոչ կրիտիկական զիջումներ կլինեն, բայց կպահպանեն Ուկրաինայի դեմքը։
Անդրադառնալով ընդդիմության ներքին լարվածությանը, քաղտեխնոլոգը նկատեց, որ իշխանափոխության պատուհան է բացվել, քաղաքական ուժերի միջև պայքարը դրա արդյունքն է, ՔՊ-ն պետք է մտահոգվի։
«Ներընդդիմադիր պայքարի թեժացումը իշխանափոխության տրամաբանության մեջ է, ամեն մեկն իր ռեսուրսներն է գնահատում, դա ցույց է տալիս, որ ընդդիմությունն իշխանափոխության ռեալ շանսեր է տեսնում»,- ընդգծեց Հակոբյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ