ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները կսկսվեն մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում: Այդ մասին հայտնել է Fox News-ի լրագրող Ժակի Հենրին:
Գործակալության տվյալներով՝ ամերիկյան պատվիրակության կազմում Էր Ռիադ կմեկնեն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը եւ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլթը: Ուկրաինական պատվիրակության անդամների թվում կլինի Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
--00—ՍՊ