Մովսիսյանը հույս է հայտնել՝ Հայաստանի և Ռուսաստանի հավաքականներն ընկերական խաղ կանցկացնեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

a

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի»  նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է Ռուսաստանի հավաքականի հեռանկարների մասին. նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի հավաքականը մոտ ապագայում կկարողանա խաղալ Հայաստանի և ԱՄՆ-ի հետ։

«Ռուսաստանի հավաքականը կարո՞ղ է խաղալ Հայաստանի հետ. ես իսկապես հույս ունեմ: Նաև հույս ունեմ, որ Ռուսաստանը կկարողանա խաղալ ԱՄՆ-ի հետ (ժպտում է)։ Պետք է սպորտից հանել քաղաքականությունը: Ինչ էլ ասեն քաղաքական գործիչները, չպետք է դա ազդի սպորտի վրա: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարող են ընկերական խաղեր անցկացնել, Հայաստանն ու ԱՄՆ-ը՝ ևս կարող են: Մարզիկները պարզապես իրենց գործն են անում.:

Հուսով եմ, որ դա տեղի կունենա»,- Մովսիսյանի խոսքերն է փոխանցում Championat.com-ը:

Armsport
 

--00—ՍՊ