ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Բաքվում ընթացող «դատավարությամբ» Ադրբեջանը մի խնդիր ունի՝ կոտրել երեսուն տարվա այն իրականությունը, որ իր խնդիրն Արցախի ինքնորոշման հարցն է եղել ու մտցնել թեմայի մեջ Հայաստանին՝ ներկայացնելով մեր երկիրն իբրև «ռազմական հանցագործ», ինչին նպաստելու են Արայիկ Հարությունյանի ցուցմունքները։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։
Ըստ փորձագետի, ակնհայտ է, որ Հայաստանի իշխանություններն ու Նիկոլ Փաշինյանը ոչինչ չեն անում ռազմագերիներին վերադարձնելու համար, հակառակ պարագայում կարվեին որոշակի տեսանելի քայլեր, իսկ արվող հայտարարություններն էլ հնչեցվում են հասարակական ճնշման արդյունքում։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ