Իսրայելական մամուլ. «Թուրքիան կառճակատվի Իսրայելի հետ Սիրիայում»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

դդ

Փետրվարի 27-ին հրապարակվել էր Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) պատմական կոչը։  Նա իր կուսակիցներին և կողմնակիցներին կոչ էր արել զենքերը վայր դնելու և լուծարել կուսակցությունը։

Իսրայելական մամուլն այս թեման պահում է ուշադրության կենտրոնում։ Անդրադառնալով գործընթացին` իսրայելական առաջատար «Hareetz» թերթը, գրել է, որ PKK-ի կողմից Օջալանի պահանջի կատարումը կարող է փոխել ուժերի բալանսը Սիրիայում և սպառնալ Իսրայելի գոյությանը։

«Թուրքիան Բաշար Ասադի տապալումից հետո Սիրիան վերցրել է իր պաշտպանության տակ և այժմ նպատակ ունի այն վերածել ազդեցության գոտու։ Սիրիայի օդային տարածքը, որը բաց է Իսրայելի համար, կարող է փակվել, եթե Թուրքիան զբաղեցնի Ռուսաստանի տեղը»,- նշել է իսրայելական թերթը:
 
Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

--00—ՍՊ