Բաքվում պատանդառված հայ գերիների հարցը պետք է դրվի նոյեմբերի 9-ի եռակողմ հարթակի բանակցային սեղանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

կկ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձել է Բաքվում ապօրինի պատանդառված հայ գերիների խնդրին․

«Ելնելով այն փաստից, որ այս գործընթացը ոչ թե իրավական, այլ բացառապես քաղաքական բնույթ է կրում, ես պնդում եմ, որ ադրբեջանական բանտերում պատանդի կարգավիճակում գտնվող ՀՀ քաղաքացիների հարցը պետք է դրվի նոյեմբերի 9-ի եռակողմ հարթակի բանակցային սեղանին։

Եթե մենք իրապես լուծում ենք փնտրում և ցանկանում ենք, որ այդ մարդիկ ազատ արձակվեն, պետք է շարժվել հենց այդ ճանապարհով։ Իսկ եթե նպատակն ընդամենը ցանկության իմիտացիա ստեղծելն է, ապա կարելի է բավարարվել անգամ գործը Եվրոպական դատարան հասցնելով կամ Եվրոխորհրդարանի ելույթներով»,- նշել է Մարուքյանը։
 

--00—ՍՊ