ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Ադրբեջանն օգտվում է Հայաստանի թույլ դիրքերից ու պահանջներ է ներկայացնում՝ ընդհուպ մինչև Սահմանադրության փոփոխություն։ Այս մասին այսօր ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանության առջև Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում ասաց Արցախի ԱԺ նախագահ Գագիկ Բաղունցը։
«Շվեյցարիայի Ներքին պալատը համապատասխան որոշում է ընդունել, որպեսզի Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ լսումներ կազմակերպվեն, սա շատ կարևոր է, քանի որ դրսից ու ներսից տարբեր ուժեր փորձում են իրավիճակն այնպես ներկայացնել, որ իբր Արցախի հարցը փակված է, բայց մենք պայքարելու ենք խնդրի արդարացի լուծման ակնկալիքով։
Ադրբեջանական կողմը, օգտվելով հայկական դիրքի թուլությունից՝ շարունակում է առավել մեծ պահանջներ ներկայացնել, և, ցավոք, արդեն հասել է նրան, որ ՀՀ-ի տարածքների՝ ընդհուպ Երևանի նկատմամբ պահանջ ունի, Սահմանադրության փոփոխության հարց է դնում», - նշեց Բաղունցը։
Մանրամասները՝ տեսանյութում։