Քուչակ գյուղի տներից մեկում 95-ամյա կնոջ կիսամոխրացած դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

photo_2025-03-17_16-48-15

Մարտի 17-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում: ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քուչակ գյուղի տներից մեկում մոխրացած դի կա: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, դասակի հրամանատար Արտակ Խուդավերդյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ Ապարան խոշորացված համայնքի Քուչակ վարչական բնակավայրի 8-րդ փողոցի 3-րդ տանը՝ հատակին, այրված վիճակում հայտնաբերվել է Արագածոտնի մարզի բնակիչ 95-ամյա Ամալյա Շ.-ի դին:

Դեպքի փաստով Ապարանի քննչական բաժնում «սպանություն» (դժբախտ պատահար) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

--00—ՅՄ