«Չաղ Ռուստամը» և նրա հանցակից Աշոտ Կուրեղյանը կրկին կալանավորվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

.

Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» և նրա հանցակից Աշոտ Կուրեղյանը կալանավորվել են, 24News-ին փոխանցեցին դատախազությունից։

 Նրանք մեղադրվում են քրեական հեղինակություն «Ֆազ» մականունով Սերգեյ Գրիգորյանի սպանության համար։ 

Հիշեցնենք, որ Առաջին ատյանի դատարանը կալանքից ազատ էր արձակել «Չաղ Ռուստամին», ինչից հետո քաղաքական դաշտում սկսվել էին խոսակցություններ, որ իշխանությունները հատուկ են ազատ արձակել քրեական հեղինակությանը՝ Գյումրիի ընտրություններում ազդեցություն ունենալու համար:

Մերի Մանուկյան

--00--ԱՀ