ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Մարտի 18-ին կեսօրից հետո, 23-ին առանձին շրջաններում, 19-22-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 19-22-ին՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:
Քամին՝ հարավարևմտյան, 2-5մ/վ: Մարտի 19-ի ցերեկը, 20-21-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 20-25մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մարտի 19-23-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 10-12, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 11-13 աստիճանով։
--00--ԱՀ