«Մենք պատրաստ ենք». FAF-ը լուսանկար է հրապարակել Հանրապետական մարզադաշտից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

.

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Առաջին հայկական ճակատ՝ FAF շարժման անդամները լուսանկար են հրապարակել Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտից՝ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի՝ Վրաստանի հավաքականի հետ առաջիկա խաղից առաջ:

«Մենք պատրաստ ենք:

Սիրելի երկրպագուներ, տաք հագնվեք, միացեք երկրպագուների միասնական երթին։

Հաղթական էներգետիկան Երևանի փողոցներից հասցնենք մարզադաշտ»,- ասվում է երկրպագուների տարածած հաղորդագրության մեջ:


--00--ԱՀ