Խոշոր հրդեհ՝ Տավուշի մարզում․ Գանձաքարում անասնագոմում եղել է 10 խոշոր եղջերավոր անասուն և 7 հորթ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Capture7

Մարտի 19-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 03։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձաքար բնակավայրում անասնագոմ է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված գյուղ են ժամանել Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են  գյուղի «Գյուլբետ» կոչվող հանդամասում գտնվող անասնագոմում և կից փայտե շինությունում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։

Տեղում պարզվել է, որ այրվել է Տավուշի մարզի բնակիչ 49-ամյա Գեղամ Ն․-ին պատկանող անասնագոմը, որի մեջ եղել է 10 հատ խոշոր եղջերավոր անասուն և 7 հատ հորթ, որոնք անասնագոմի հետ այրվել են, ինչի հետևանքով իրեն պատճառվել է մոտ մոտ 7 մլն 500 հազար դրամի վնաս:

--00—ՅՄ