ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է, հայտնում է Soz Sakaraya-ն։
Ավելի վաղ դատարանը ձերբակալել էր նաև նրա խորհրդական Մուրատ Օնգունին։
Իմամօղլուն ձերբակալվել է մարտի 19-ին՝ կոռուպցիայի կասկածանքով, և ընդհանուր առմամբ 100 անձի նկատմամբ արձակվել են օրդերներ։ Ինքը՝ քաղաքապետը, դա որակել է ծաղր և խոստացել շարունակել պայքարը։
Հիշեցնենք՝ անցած չորեքշաբթի օրը Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի և ահաբեկչական գործունեությանը նպաստող կազմակերպության հետ կապված գործով։ Ինքը՝ ընդդիմադիր քաղաքական գործիչը, հայտարարել է, որ իշխանությունների ճնշման տակ «հանձնվելու մտադրություն չունի»։
Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունը զանգվածային բողոքի ցույցերի է հանգեցրել։ Շաբաթ օրը քաղաքական գործիչը հինգ ժամ ցուցմունք է տվել Արդարադատության պալատում։ Նա հերքել է ահաբեկչական կազմակերպությունների հետ կապի մասին մեղադրանքները և քննադատել է իր ձերբակալության մեթոդը, հաղորդում է A Haber TV-ն։
--00—ՅՄ