Համոզված եմ, որ կշարունակենք զարգացնել պաշտպանական համագործակցությունը․ Պապիկյանը՝ Ֆրանսիայի ՊՆ-ին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

289782

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է իր ֆրանիսացի գործընկերոջը՝ Սեբաստիեն Լըկորնյուին, Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Պապիկյանն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Հարգելի Սեբաստիեն Լըկորնյու, ջերմ շնորհավորանքներս՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ։

Համոզված եմ, որ Ձեր նորացված մանդատի ընթացքում մենք կշարունակենք համատեղ աշխատանքը Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական համագործակցության ամրապնդման և հետագա զարգացման ուղղությամբ»,-ասված է գրառման մեջ։

--00—ՅՄ