ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով ֆոնդային բորսաների արձագանքը իր ներմուծած մաքսատուրքերին, ասել է, որ չի ցանկանում, որ ինչ-որ բան անկում ապրի, բայց երբեմն անհրաժեշտ է հաբեր ընդունել իրավիճակը շտկելու համար։
Ճապոնական Nikkei ինդեքսը երկուշաբթի սակարկությունների բացումից անմիջապես հետո ընկել է ավելի քան 8%-ով, քանի որ ուժի մեջ են մտել ԱՄՆ-ի կողմից սահմանած մաքսատուրքերը: Հոնկոնգի ֆոնդային բորսան բացվել է 9% անկումով՝ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմի նոր փուլի ֆոնին. Կտրուկ անկում է նկատվել նաև մայրցամաքային Չինաստանի ֆոնդային բորսաներում։
«Ես չեմ ուզում, որ ամեն ինչ անկում ապրի, բայց երբեմն պետք է հաբեր ընդունել՝ խնդիրները շտկելու համար», - ասել է Թրամփը լրագրողներին, հայտնում է Reuters-ը:
--00—ՅՄ