Հայկական սրբապատկերներ են հանձնվել ռուսական 102-րդ ռազմաբազային՝ ի նշան հոգևոր եղբայրության

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

ф

Հայկական սրբապատկերներ են հանձնվել ռուսական 102-րդ ռազմաբազային՝ ի նշան ժողովուրդների հոգևոր եղբայրության, հաղորդում է Ռուսական տունը Գյումրիում։ 

Քրիստոնեական գլխավոր տոներից մեկի՝ Սուրբ Աստվածածնի Ավետման օրը Հայաստանի տարածքում, որտեղ տեղակայված է Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազան, Միքայել հրեշտակապետի տաճարում մատուցվել է հանդիսավոր Սուրբ Պատարագ: 

Փոխանցման արարողությունը տեղի է ունեցել Միքայել Հրեշտակապետաց տաճարում Սուրբ Աստվածածնի Ավետման տոնին նվիրված Սուրբ պատարագի ժամանակ: Տաճարին են հանձնվել Գրիգոր Լուսավորչի և սուրբ նահատակներ Հռիփսիմեի և Գայանեի սրբապատկերները:


 

--00—ՍՊ