ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ստանիսլավսկու անվան թատրոնում դիտել է Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ ներկայացումը: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի ֆեյսբուքյան էջից:
«Քաղաքապետի ու նրա տիկնոջ հետ Ստանիսլավսկու անվան թատրոնում ենք՝ #saveմիլիոն ներկայացմանը, որի գլխավոր դերում մեր տաղանդավոր Մկրտիչ Արզումանյանն է»,- գրել է փոխքաղաքապետը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում շատ էր խոսվում Հայկ Մարությանի ու Մկրտիչ Արզումանյանի լարված փոխհարաբերությունների մասին: Բայց, ինչպես երեւում է, բարեկամությունը շարունակվում է: