ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ:
Հոգեշնորհ Տ. Նշան վարդապետ Հմայակյանը, ազատվելով Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի տեսչի պաշտոնից, ետ է կոչվել Մայր Աթոռ` որպես վանաբնակ միաբան:
Հոգեշնորհ Տ. Երեմիա վարդապետ Աբգարյանը, ազատվելով Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմում ստանձնած հոգեւոր պարտականություններից, նշանակվել է Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի տեսուչ: