ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Մոսկվայում մահացել է Խորհրդային Միության մարշալ Դմիտրի Յազովը։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ տեղեկացրել է Պաշտպանության նախարարությունը։
«Փետրվարի 25-ին Մոսկվայում կյանքի 96-րդ տարում ծանր և երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Խորհրդային Միության մարշալ Դմիտրի Տիմոֆեևիչ Յազովը»,- ասվում է հայտարարությունում։
Յազովը վերջին հրամանատարներից էր, ում Խորհրդային Միության մարշալի կոչում էր շնորհվել: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած սխրանքների համար նրան Կարմիր աստղի շքանշան էր շնորհվել:
1987 թվականի մայիսից մինչև 1991 թվականի օգոստոսը նա զբաղեցրել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարի պաշտոնը: Նրա ղեկավարությամբ մեծ աշխատանք է տարվել Զինված ուժերի մարտունակությունը բարձրացման, ինչպես նաև Աֆղանստանից զորքերի կազմակերպված դուրսբերման համար: