Մինչև օրվա վերջ կուտակված 20-30 բեռնատարները կհատեն հայ-վրացական սահմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց, թե բեռնատար մեքենաները հատե՞լ են հայ-վրացական սահմանը։

«Վրացական կողմն աշխատանքներ է տանում, մինչև օրվա ավարտ մեքենաների անցումն ապահովված կլինի», - ասաց նախարարը, ապա նաև տեղեկացրեց, որ հավաքված մեքենաների քանակն այնքան չէ, որքան նախնական տեղեկությունում նշված էր։

«Մոտավոր 20-30 մեքենա է, որոնք օրվա ընթացքում զննում կանցնեն ու կհասնեն դեպի Լարս», - ասաց Տիգրան Խաչատրյանը։

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրեց, որ Իրանի հետ ձևավորվել է երկխոսություն, որպեսզի միասին հակազդեն այս համաճարակին։