ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News
Հետխորհրդային երկրներից համաճարակների դեմ պայքարին ամենալավը պատրաստված են Հայաստանը, Լատվիան և Ռուսաստանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Настоящее Время»-ն՝ վկայակոչելով GHSI-ին (Guardion Health Sciences Inc):
Հայաստանը ցուցակում զբաղեցրած դիրքով 26-րդն է, Լատվիան՝ 29-րդ, իսկ Ռուսաստանը՝ 43-րդ: Համաճարակի դեմ ամենավատ պատրաստությունն ունեն Ղազախստանը (143-րդ տեղ), Թուրքմենստանը (147-րդ տեղ) և Ադրբեջանը (151-րդ տեղ):