ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Հանրապետության հրապարակի՝ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի դիմացի հատվածում այսուհետ թույլատրվելու է տուրիստական ծառայություններ մատուցող ավտոբուսների և միկրոավտոբուսների կայանումը, այլ տրանսպորտային միջոցների վարորդներին արգելվելու է մեքենան կայանել հիշյալ հատվածում։ Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Նշենք, որ տուրիստական միկրոավտոբուսների վարորդները օրեր առաջ բողոքի ակցիա էին իրականացրել քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով թույլ տալ Հանրապետության հրապարակի հարակից հատվածում ավտոմեքենաներ կայանելը: