ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը վստահ է՝ երկրում արտակարգ դրության կարգ սահմանելն անխուսափելի է։ 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ պատգամավորը նշեց, որ կառավարությունը սկսել է անել համարժեք քայլեր, բայց որոշ դեպքերում դրանք ուշացած են։
«Րոպե առաջ պետք է արտակարգ դրություն հայտարարել, հույս չդնել, թե մարդիկ պետք է ինքնամեկուսացվեն։ Քաղաքացիների բարձր գիտակցության վրա հույս դնելը ճիշտ չէ։ Բացի այդ մարդիկ ինչո՞ւ պետք է ինքնամեկուսացվեին, եթե իշխող թիմն ու վարչապետն անձամբ բազմամարդ քարոզչություն էր իրականացնում»,- նշեց Գորգիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։