Խունկ՝ նաև չարքեր քշելու համար. ԵՊՀ-ում հույս ունեն արժանավոր ռեկտոր ունենալ. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

խունկ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի պետական համալսարանում ակտիվորեն զբաղված են խունկ ծխելով: Սակայն դա արվում է ոչ որպես եկեղեցական ծիսական կարգ, այլ իբրև համալսարանի շենքի ախտահանման միջոց:

Խնկի ծուխը երկակի նշանակություն ունի, այն ոչ միայն հակաբակտերային, այլ նաև չարքեր քշելու հատկություն ունի: Հնարավոր է, որ այս միջոցառումը ոչ միայն օգնի պաշտպանվել կորոնավիրուսից, այլ ի վերջո անցկացնել համալսարանի ռեկտորի ընտրություններ և ունենալ արժանավոր ռեկտոր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: