ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալներով՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել մարտի 11-ին Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու մոտ: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Վերջինս ներկայումս գտնվում է Կրասնոդարի երկրամասի հիվանդանոցներից մեկի` COVID-2019-ով վարակվածների՝ մեկուսացման համար նախատեսված բաժանմունքում: