ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
Միջազգային օլիմպիական կոմիտեն հավաստիացրել է, որ Ճապոնիայում անցկացվելիք Օլիմպիական խաղերն անվտանգ կլինեն մարզիկերի և հյուրընկալող համայնքների համար՝ կորոնավիրուսային վարակի տարածման վախով պայմանավորված ընդվզման ֆոնին։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը համոզված է, որ հուլիսի 23-ին մեկնարկող Խաղերից առաջ հյուրընկալող համայնքների 80 տոկոսը պատվաստված, կամ պատվաստվելու համար գրանցված են լինելու։
Միջազգային օլիմպիական կոմիտեն անելու է ամեն բան Ճապոնիայի հասարակությանն անվտանգ պահելու համար։
--00--ԿԿ