ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ և հորդորել ՀՀ քաղաքացիներին բնակարաններից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, հետևել պարետի ցուցումներին:
Մասնավորապես, բնակչությանը կոչ է արվել՝
- խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը.
- բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում.
- խստագույնս պահպանել պարետի որոշումներով սահմանվող պահանջները, որոնց չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն։