ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Կառավարության հերթական նիստում որոշում է կայացվել ստեղծել Պաշտպանության նախարարության «Լեռնային Հայաստան» հանգստյան տուն պետական հիմնարկը, որը գտնվում է Դիլիջան քաղաքում:
Նիստում սահմանվել է հանգստյան տան գործունեության նպատակն օրենքով սահմանված կարգով զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց հանգստի, ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական առողջարանային բուժման գործընթացի կազմակերպումն ապահովել.
Որոշման ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն չի առաջանում, քանի որ նոր հաստիքներ չեն ստեղծվում, եւ հանգստյան տունը ձեւավորվում է ՀՀ ՊՆ գործող առողջարանի (զորամասի) բազայի վրա՝ զորամասի պահպանման ծախսերի ուղղությամբ ՀՀ պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին: