ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Այս պահի դրությամբ իրավիճակը ամբողջությամբ վերահսկվում է. մենք ունենք վարակի 3 աղբյուր, որոնցից 2-ն ամբողջությամբ վերահսկելի եւ սահմանափակված է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին Արցախում նախագահական ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի պետ նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է երրորդ աղբյուրին, պետնախարարն ասաց. «Մյուս աղբյուրի վրա դեռ շարունակում ենք աշխատել, որովհետեւ թե վարակակիր անձի ընտանիքի անդամների շփումների առումով, թե ընդհանրապես, մի քիչ ավելի խոշոր բնակավայրերի առումով, վիճակը մի քիչ խնդրահարույց է: Բայց մենք շարունակում ենք աշխատել»: