ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում է, որ նոր կորոնավիրոսով հաստատված 6 քաղաքացիներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է կայուն, 2-ինը՝ բավարար, մյուս քաղաքացու մոտ վարակին բնորոշ որևէ ախտանիշ չկա:
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ այս պահի դրությամբ թեստավորվել են ևս 16 քաղաքացի, որոնց փորձանմուշները հետազոտության նպատակով ուղարկվել են ՀՀ և արդյունքները հայտնի կլինեն ավելի ուշ: