ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը չի կիսում Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի կարծիքը, թե ՀՀ երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխվի, բայց միաժամանակ անընդունելի է համարում Վեհափառին ուղղված քննադատությունները։
«Կաթոլիկ երկրի որևէ պետական պաշտոնյա իրեն թույլ չէր տա Հռոմի Պապի դեմ նման քննադատություն։ Մենք մշտապես քննադատել ենք մեր կաթողիկոսներին։ Նույն կերպ քննադատում էինք Վազգեն Ա-ին, այսօր՝ սրբացնում ենք։ Հայ եկեղեցին ու պետականությունը փոխկապակցված են։ Վեճերից որևէ մեկը չի շահելու։ Հայ առաքելական եկեղեցու մասին շատ զգույշ պետք է տեսակետ հայտնենք, առանց հավատորին վիրավորելու։ Այն, ինչ ասել է Ալեն Սիմոնյանը, վիրավորել է նաև ինձ, ոչ միայն Վեհափառին»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Արամ Սարգսյանը
Մանրամասները՝ տեսանյութում։