ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Թուրքիայի առողջապահության նախարարության կողմից հաստատվել է Մեծ Բրիտանիային մատակարարվելիք բժշկական պաշտպանիչ սարքավորումների արտահանման թույլտվությունը։ Այս մասին հաղորդում է Еrmenihaber-ը:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը բավարար չափով չի ապահովել բուժաշխատողներին անհատական պաշտպանության համար նախատեսվող միջոցներով, դրանք ժամանակին չեն մատակարարվել երկրին և ներկայիս իրավիճակում այդ միջոցները սպառման եզրին են, ինչի պատճառով էլ դժգոհություն է առաջացել երկրում։
Թուրքիան հայտարարել էր, որ ապրիլի 20-ին 84 տոննա բժշկական պաշտպանիչ սարքավորումներ կուղարկի Մեծ Բրիտանիային, սակայն մատակարարումը չի ստացվել, քանի որ անգլիական կազմակերպությունը թուրքական կողմին արտահանման թույլտվության մասին դիմումը չի ուղարկել։
Դիմումը Թուրքիային ուղարկվել է միայն ապրիլի 21-ին, որը Թուրքիայի առողջապահության նախարարության հաստատումից հետո սպասվում է, որ կարճ ժամկետում կմատակարարվի: