ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News
«Ռոյթերս» գործակալությունը գրում է, որ Սպիտակ տանն աշխատող զինվորականներից մեկի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Մայք Փենսը թեստ են հանձնել, պատասխանը բացասական է եղել:
Թեստ հանձնելու պատճառը, ըստ Թրամփի, վարակակրի հետ թեթև շփումն է եղել: ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, պատրաստվում է ամեն օր կորոնավիրուսի թեստ հանձնել։ Սպիտակ տան նախագահին մոտ աշխատակիցները կանոնավոր կերպով թեստ են հանձնում։
Նշենք, որ, վերջին տվյալների համաձայն, վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 1,292,850 վարակման դեպք, որից 76,938-ը մահացել է, 217,251-ը ապաքինվել է: